top of page

Տեղի է ունեցել «Մեր Երևան» գրքի շնորհանդեսը

Jul 16, 2017
1 min read


Մայրաքաղաքի «Միրզոյան գրադարանում» տեղի է ունեցել մոսկվաբնակ հեղինակ Աշոտ Ավետիսյանի «Մեր Երևան» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն ու աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Հեղինակ Աշոտ Ավետիսյանը նշել է, որ այս գրքում, ըստ էության, գրի են առնված իր մանկության ու երիտասարդության տարիների Երևանից մնացած վառ հուշերը, որոնք հանձնվում են ընթերցողի դատին: Գրքում ներկայացված են ԽՍՀՄ տարիների Երևանի ավանդույթներն ու մարդկային հարաբերությունները և շատ այլ տեղեկություններ, որոնք ավագ սերնդին հնարավորություն կտան վերհիշելու, իսկ նոր սերնդին՝ տեղեկանալու այդ տարիների Երևանի կենցաղվարության մասին:


 
 
 

Comments


bottom of page