top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայկական PR մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա հուլիսի 18-ին


«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը երկրորդ անգամ կանցկացնի Հայկական PR մրցանակաբաշխությունը, որը տեղի կունենա հուլիսի 18-ին:

Մրցանակաբաշխության նպատակն է զարգացնել եւ տարածել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթը հանրային կապերի (PR) մասնագետների, ԶԼՄ-ների եւ հասարակության տարբեր շերտերի միջեւ, նպաստել PR մասնագետների ակտիվ դերակատարությանը քաղաքական-հասարակական գործընթացներում, հանրային կյանքում: Հայկական PR մրցանակաբաշխությունն օգնում է նոր չափանիշներ սահմանել հանրային կապերի պատասխանատուների համար, խթանում է առողջ մրցակցությանը մասնագիտական դաշտում, եւ առաջարկում լինել առավել ստեղծագործ, ինքնատիպ ու առաջադեմ:

Հայկական PR մրցանակաբաշխության ավանդական անվանակարգերին`Տարվա մամուլի քարտուղար, PR իրադարձություն, Իմիջային PR, Հրապարակային գործիչ, Քաղաքական գործիչ, Մշակութային PR, Տարվա ԶԼՄ, Պետական կառույց, Ճգնաժամային կառավարում, PR նախաձեռնություն, Ֆինանսական PR, Հայկական բրենդ, ավելացել են եւս երկուսը՝ Նորարարական PR եւ PR տեխնոլոգիա, որոնք միտված են հանրային կապերի ոլորտում նպաստել բարձր պրոֆեսիոնալիզմի խթանմանը:

«Յուրաքանչյուր ընկերություն պետք է կարեւորի հասարակության հետ շփումը, կրի սոցիալական կորպորատիվ պատասխանատվություն եւ իրազեկի առաջարկվող ծառայությունների մասին: Գրագետ եւ թափանցիկ աշխատելաոճը յուրաքանչյուր ընկերության առաջընթացի հիմքն է: Պրոֆեսիոնալ PR մասնագետների գործունեությամբ է պայմանավորված ընկերության, կառույցի, գերատեսչության ու կազմակերպության դրական կերպարի ձեւավորումը եւ հրապարակային գործելաոճը՝ ի շահ հասարակության», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նախորդ տարի առաջին անգամ իրականացված Հայկական PR մրցանակաբաշխությունը նոր շունչ հաղորդեց Հայաստանում հանրային կապերի ոլորտին՝ դնելով այն զարգացման բոլորովին նոր ուղենիշերի վրա: Այս տարի եւս մրցանակաբաշխությունը միտված է լինելու մասնագիտական դաշտում առողջ մրցակցությանը, ստեղծագործականությանը, ինքնատիպ եւ առաջադեմ մտածողության զարգացմանը խթանելուն: PR մրցանակաբաշխության կարեւորագույն նպատակը հասարակությանը, գերատեսչություններին, ծառայություն մատուցողներին, քաղաքական եւ հասարակական գործունեություն ծավալողներին բարձրաձայնել եւ տեղեկացել PR երեւույթի, PR գործիքի ու տեխնոլոգիայի, հաղորդակցական գործընթացի կառավարման անհրաժեշտության մասին»,- նշում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Հանրային կապերի լավագույն մասնագետներին եւ ոլորտի զարգացմանը նպաստող անհատներին ըստ արժանվույն գնահատելու, դաշտում առկա խնդիրներն ու բացթողումները բացահայտելու, ինչպես նաեւ իրականացված ծրագրերն ու ձեռքբերումներն ամփոփելու նպատակով՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ը, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս, համակողմանի ուսումնասիրության է ենթարկել ոլորտը: Հետազոտական աշխատանքների ընթացքում իրականացվել են հարցումներ թիրախային խմբերի հետ, մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, հանրային գործիչների գործունեությունը, ի մի են բերվել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացված լավագույն ծրագրերն ու միջոցառումները:

Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline:


practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page