top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երեխաներ ունեցող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի



Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում (բուհ ընդունվելու պահից սովորել են առկա համակարգում) սովորող, 36 տարին չլրացած ուսանողների ուսման վարձը, որոնք ունեն երկու կամ ավելի երեխա։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են՝ ուսանող-ծնողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 2-ը: Հայտատուները պետք է ներկայացնեն՝

  • Դիմում (լրացվում է տեղում)

  • Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը

  • Մեկ լուսանկար (3x4)

  • Ուսանողական տոմսի պատճենը

  • Ստուգմանգրքույկիպատճենը՝ հաստատված դեկանի կողմից

  • Տեղեկանք բուհից (պարտադիր պետք է նշված լինի առկա և վճարովի համակարգում սովորելու փաստը, ուսման վարձի չափը, ուսանողն օգտվում է բուհում գործող զեղչից, թե ոչ (զեղչից օգտվելու պարագայում անհրաժեշտ է նշել նաև զեղչված գումարի չափը).

  • Երեխաների ծննդյան վկայականների պատճենները

  • Փոխանցման հաշիվ

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page