PR դպրոցը հայտարարում է ընդունելություն
- Anews.am
- Jan 17, 2017
- 1 min read

Հայկական Փի Ար ասոցիացիան հայտարարում է PR դպրոցի 2017թ.-ի 1-ին հոսքի ընդունելություն: PR դպրոցի նպատակն է խթանել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության կիրառմամբ: Եռամսյա դպրոցը հնարավորություն է տալիս ծանոթանալու PR ոլորտում արձանագրված հաջողություններին և ձևավորված փորձին, Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներից ստանալու գիտելիքներ հանրային կապերի, PR գործիքների և տեխնոլոգիաների մասին, ուսումնասիրելու Հայաստանի տեղեկատվական դաշտը, խնդիրներն ու բացերը, ինչպես նաև կիրառելու տեսական գիտելիքները գործնականում:
Դիմումներն ընդունվում են մինչև փետրվարի 20-ը: Լավագույն մասնակիցները կներգրավվեն PR երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական ու միջազգային ծրագրերի իրականացմանը:
Դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվում են երկլեզու դիպլոմներ:
Դիմում-հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով` https://goo.gl/forms/S76dOUqs7lHmvKFq2
Hozzászólások