top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Վանաձորում կանխվել է 180 կգ սիգի ապօրինի տեղափոխումը


Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում դեկտեմբերի 26-ին, վաղ առավոտյան ժամը՝ 07։00-07։30-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի ու Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան։ Զննման արդյունքում ավտոմեքենայի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել է 300 հատ, ընդհանուր՝ 180կգ «սիգ» տեսակի ձուկ։ Առգրավված ձկներն ամբողջությամբ տրամադրվել է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին։ Նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Հանրապետության ողջ տարածքում խստացված միջոցառումները կշարունակվեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը:

0 comments

Comments


bottom of page