top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պաշտոնապես հիմա դիմում եմ բոլոր ուժային կառույցներին. Արման Աբովյան


ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրանք ազգային դավաճանության վառ օրինակներ են։ Պաշտոնապես հիմա դիմում եմ բոլոր ուժային կառույցներին՝ ԱԱԾ-ից սկսած ոստիկանությունով և ՀՔԾ-ով ավարտված՝ հրատապ գործարկել օրենքով ամրագրված գործառույթները՝ բացահայտելու համար, թե ովքեր են վերահսկում և ուղղորդում այս կարգի հակահայկական և հակապետական գործողությունները և օգտատերերին։

Վաղը դիմելու եմ նաև պաշտոնական նամակով սույն գերատեսչություններին։

Կրկնում եմ ՝ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ նամակով։

Հ. Գ. Փաշինյանական վերնախավի հրահանգով ընդդիմախոսների վրա գործեր «կարելով» չի, հարգելի՛ ուժայիններ, գործով զբաղվեք և բացահայտեք այն թուրքի վիժվածքներին, որոնք փորձում են սերմանել ատելությոյն «արցախցի-հայաստանցի» եզրույթները նեգատիվ առումով պտտացնելով սոցցանցերում։

Սա միանշանակ թուրքական և թուրքամետ հայերի գործակալական ցանցի գործողություններն են»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page