top of page

Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել

  • Anews
  • Nov 8, 2022
  • 1 min read

Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել։ Այս մասին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։ «Մեր հիմնական պարտավորությունն է սպառողին տրամադրել հասանելիություն եւ շահավետ պայմաններ նավթագազային միջազգային շուկաներում»,-ասել է Ջայշանքարը։ «Այս համատեքստում մենք տեսնում ենք, որ Հնդկաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններն օգտակար են։Մենք կշարունակենք ռուսական նավթ գնել»,-հավելել է նա։

 
 
 

Comments


bottom of page