top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երևանը հրաժարվել է մասնակցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը․ ՌԴ ԱԳՆ



Երեւանը հրաժարվել է մասնակցել ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ դեկտեմբերի 23-ին նախատեսված հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը նշում է, որ այսօր կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, որը սրվել է Լաչինի միջանցքի շրջափակման եւ տարածաշրջանում հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով։ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ առանց խոչընդոտների կապի ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն կատարման անհրաժեշտությունը։ «Կողմերն ափսոսանք են հայտնել՝ կապված դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված հանդիպմանը մասնակցելուց Երեւանի հրաժարման հետ, որի ընթացքում պետք է քննարկվեին խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերը։ Բացի այդ, շեշտը դրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքի շարունակման կարեւորության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

0 comments

Comentários


bottom of page