Ես այս պահին չեմ կարող պնդել, որ եղել է ինքնասպանություն. Դավիթ Տոնոյան
- Anews
- Feb 2, 2020
- 1 min read

ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել ու զրուցել է մահացած զինծառայողի հարազատների հետ: Լրագրողների հետ զրույցում Դավիթ Տոնոյանն ասաց, որ հիմա իր ասած ցանկացած բան շահարկման առարկա կարող է լինել: Նա նաև նշեց, որ 3 ձերբակալված կա. «3 ձերբակալվածներից մեկը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է: Նրանք Համածառայակիցներ են եղել: Նրանց միջև եղել է սրված խոսակցություն: Քննությունն ամեն ինչ կպարզի: Ես այս պահին չեմ կարող պնդել, որ եղել է ինքնասպանություն»:
Commenti