top of page

Եթե ​​իմանամ, որ Մեսսին մնում է ՊՍԺ-ում, ապա Պարկ դե Պրենսում այլևս չեմ լինի․ Ռոտեն

  • Anews
  • Mar 10, 2023
  • 1 min read



ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը կարծում է, որ փարիզյան ակումբը Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու կարիք չունի։

«Ի՞նչ եք կարծում, Մեսսիի այսպիսի խաղը նորմալ է: Ես մեղադրում եմ նրան, նա կորցրել է բոլոր որակները։ Նա կարող էր առաջ անցնել, բայց գնդակը նետեց միայն Մբապեի ուղղությամբ։ Նա շանսեր չստեղծեց։

Ես քննադատեցի Մեսսիին, ինչի պատճառով ինձ ատում էին սոցցանցերում։ Բայց ասեք ինձ, թե ինչում է նա այդքան լավը: Եթե ​​վաղը իմանամ, որ նա երկարաձգում է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, ապա «Պարկ դե Պրենսում» այլևս չեմ լինի։

Մեսսին ՊՍԺ-ի իրական խնդիրն է։ Նման խաղացողների պատճառով թիմը չի կարող նորեկների հետ պայմանագիր կնքել, քանի որ աշխատավարձը ուռճացված է»,- Ռոտենի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։

 
 
 

Commentaires


bottom of page