Search

Առողջապահության փոխնախարարներ են նշանակվել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արտակ Ջումայանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: Արտակ Ջումայանը ծնվել է 1984 թվականի հունվարի 18-ին: 2000-2006 թվականներին սովորել է Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում: 2006-2007 թվականներին անցել է ինտերնատուրա Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի պետական բժշկական համալսարանում, ստացել թերապևտի որոկավորում: 2011 թվականին սովորել է Ռուսաստանի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայում` ստացել հանրային առողջության մասնագետի որոկավավորում: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Նազարյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ: Արմեն Նազարյանը ծնվել է 1976թ. դեկտեմբերի 27-ին: 1994-2000 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի սանիտարահիգիենիկ ֆակուլտետում: 2000-2001 թվականներին սովորել է ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ք. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության և բժշկական ինֆորմատիկայի ամբիոնի կլինիկական օրդինատուրայում՝ ստանալով համաճարակաբանի որակավորում:

Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան

Վաղը օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին. Զաքարյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png