top of page

Աբովյանի համայնքապետ է ընտրվել ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը

  • Anews
  • Dec 17, 2021
  • 1 min read

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում, առաջադրվել էր համայնքապետի 2 թեկնածու՝ Էդուարդ Բաբայանը (ԲՀԿ) և Պավել Ցուգունյանը (ՔՊ): Քվեարկության արդյունքում Աբովյանի քաղաքապետ ընտրվեց Բաբայանը:

Ավելի վաղ ՀՅԴ Աբովյանի կոմիտեն հայտնել է Աբովյան խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու իր մտադրության մասին։

Ավելի վաղ հայտնել էր, որ Աբովյան համայնքում թեեւ հաղթանակ է տարել ԲՀԿ-ն՝ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, սակայն նա չի ստացել 50 տոկոսից ավելի, ինչը թույլ կտար ԲՀԿ-ին միանձնյա իշխանություն ձեւավորել:

ԿԸՀ-ի տվյալների համաձայն, բոլոր քվեասթերթիկների հաշվարկից հետո ԲՀԿ-ն ստացել է 46,1 տոկոս ձայն: Երկրորդ տեղում ՔՊ-ն է, որն ստացել է 37 տոկոս: Երրորդ տեղում «Հանրապետություն» կուսակցությունն է 12 տոկոսով: Եվ վերջապես 4-րդ հորիզոնականում ՀՅԴ-ն է, որն ստացել է 5,1 տոկոս:

Այստեղ ինտրիգը մինչեւ վերջին պահը պահպանվում էր. եթե ՀՅԴ-ն միավորվեր ԲՀԿ-ի հետ, ապա Բաբայանի հաղթանակն ապահովված կլիներ, քանի որ այդ երկու ուժերը միասին ստանում են 51,2 տոկոս:

Նշենք, որ Աբովյանում մրցակցում էր 4 քաղաքական ուժ՝ ՔՊ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Հանրապետություն» կուսակցությունը:

 
 
 

תגובות


bottom of page