Գիտական հետազոտության արժեքը միայն նոր գաղափար ունենալու մեջ չէ։ Ժամանակակից գիտական համակարգում նույնքան կարևոր են այդ գաղափարի հիմնավորումը, հետազոտության մեթոդի ընտրությունը, արդյունքի գիտական շրջանառությունը և ազդեցության գնահատումը։ Այս համատեքստում է առանձնանում Արմեն Ճուղուրյանի և Ատոմ Մխիթարյանի «Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն և գիտաչափություն» ուսումնական ձեռնարկը։ Գիտության մասին հանրային խոսույթում հաճախ գերակշռում են հայտնագործությունը, նորարարություն