Երևանի թատերական կյանքում «Գոյ» թատրոնի վերադարձը սովորական թատերական իրադարձություն չէ։ Հոկտեմբերի 12-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում «Գոյը» կներկայացնի «Խելագարը»՝ Դարիո Ֆոյի «Անարխիստի պատահական մահը» ստեղծագործության հիման վրա ստեղծված նոր բեմադրությունը։ Սակայն ներկայացման կարևորությունը միայն նոր բեմադրության առաջնախաղով չի սահմանափակվում։ «Խելագարը» նաև մի թատերախմբի պատասխանն է երկու տարուց ավելի ձգվող ընդհատմանը, կորցրած բեմին, իր