top of page

ՓՆՏՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

29579 items found for ""

Նորություններ (29572)

  • Որակական առումով հետընթաց ենք ունենալու. կրթության փորձագետ

    «Փաստ» օրաթերթը գրում է. Դեռ չկառուցված՝ «Ակադեմիական քաղաքը» շարունակում է իր շուրջ աղմուկ բարձրացնել: Օրերս հայտնի դարձան այն ուղղությունները, որոնցում «հավաքվելու» են կրթական ու գիտական հաստատությունները: Արդյոք սա առաջ չի՞ բերի խառնաշփոթ, չի՞ հանգեցնի մի իրավիճակի, երբ Հայաստանի կրթական համակարգն «անհասկանալի» կդառնա նաև միջազգային գործընկերների համար: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն անդրադառնում է նախ հնչող այն տեսակետներին, թե այս ամբողջ գործընթացն իրականացնելիս հաշվի է առնվել միջազգային փորձը: «Միջազգային ասպարեզում չկա դրական փորձ, երբ որևէ երկրում պետական կամ ոչ պետական բուհեր փակվել կամ միավորվել են մեկ բուհի շրջանակում: Եղել են նման դեպքեր, բայց բնական ճանապարհով, ասենք, երկու բուհ միավորվել է: Պարտադրական, վարչական-հրամայական մեթոդներով բուհերին ստիպել, որ նրանք միավորվեն, նման փորձ չկա: Սա՝ միջազգային պրակտիկայի մասին: Հաջորդիվ՝ կա «Ակադեմիական քաղաքի» կամ նման հնարավորություններով կառույցի փորձ տարբեր երկրներում: Հիմնականում դա կիրառելի պրակտիկա է եղել այն պարագայում, երբ բուհերը գտնվել են մայրաքաղաքի ներսում, բայց ուսանողների թիվը ժամանակի ընթացքում ավելացել է, հնարավորությունները թույլ չեն տվել այդտեղ կազմակերպել դասերը, այն է՝ կրթական պրոցեսը, և քաղաքից դուրս ավելացել են նոր մասնաշենքեր: Դրանք եղել են նոր հանգույցներ, հնարավորություն է ստեղծվել տարբեր բուհերի, գիտական կազմակերպությունների համար համատեղ օգտագործել նման տարածքները, գործիքները, սարքերը և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը: Ընդգծում է՝ ներկայում Հայաստանում էապես կրճատվում է ուսանողների թիվը: «Տարածքները բաց են մնում, ցանկանում են այդ տարածքները վերցնել և օգտագործել այլ նպատակների համար: Սա անում են՝ բուհերը միավորելով և տեղափոխելով. ինչպես ասում են, առիթը բաց չեն թողնում: Բայց չկա միջազգային փորձ, երբ նույնն արվել է արտերկրում: Բացի դա, ամենակարևորը՝ չկա որևէ գնահատական, չի արվել որևէ հետազոտություն, թե այս գործընթացի արդյունքում ի՞նչ ենք ունենալու, ո՞րն է սրա նպատակը: Եթե նպատակը կրթության որակի բարձրացումն է, ապա սա բնավ դրան չի նպաստի, եթե նպատակը «բարեփոխումները» շարունակելը և բարձրագույն կրթության և գիտության համակարգը քանդելն է, ապա սա լավագույն տարբերակն է, և կարելի է այսպես առաջ շարժվել»,-նշում է մեր զրուցակիցը: Փորձագետն ասում է՝ որակական առումով հետընթաց ենք ունենալու: «Նույնիսկ այն խոսակցությունները, որ սկսվել էին սրանից մեկ-երկու տարի առաջ, արդեն մեզ հետ են գցել: Մարդիկ սպասողական վիճակում են, սա վերաբերում է բոլոր բուհերին: Մտածում են, որ, միևնույնն է, հիմա դրանք փակվելու են, մարդկանց մի մասն աշխատանքը կորցնելու է, մի մասը չի տեղափոխվելու այդ նոր տեղը: Այս ամբողջը հոգեբանական մեծ ազդեցություն է ունենում ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողների և նրանց ծնողների վրա: Դա արդեն իր հետևանքները թողել է: Վերջին շրջանում պետական բուհերի ընդունելության արդյունքները ցույց են տալիս, որ շատ քչերն են դիմում այնտեղ սովորելու համար: Շատերը դիմում են միջազգային համաձայնագրերի շրջանակներում գործող բուհեր, որոնց պետությունն առայժմ չի կարող ձեռք տալ, խոսքը շենքերի կամ բուհերի տեղափոխման մասին է: Օրինակ՝ Ամերիկյան կամ Ֆրանսիական համալսարաններում ընդունելությունն ավելի լավացել է, քան պետական բուհերում: Դա խոսում է իմ նշած վատ ազդեցության մասին»,-հավելում է նա: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս է միջազգային գործընկերների կողմից ընկալվելու այս «բարեփոխումների» գործընթացը, փորձագետն ասում է. «Շատ մեծ գիտական կազմակերպություններ, բուհեր ունեն հրաշալի գործընկերներ, որոնց հետ համագործակցում են, ուսանողների և դասախոսների փոխանակության ծրագրեր և գիտական համատեղ հետազոտություններ են իրականացնում: Ստացվելու է, որ նրանք զրկվելու են հետագա համագործակցությունից, որովհետև այստեղ ոչ միայն բուհերի և գիտական կազմակերպությունների իրավական կարգավիճակն է փոխվելու, այլ նրանք կորցնելու են իրենց ողջ պատմությունը: Չես կարող ասել, օրինակ՝ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից եմ, պետք է ասես՝ ինչ-որ համալսարանից եմ, որը լրիվ նոր է լինելու քո գործընկերոջ համար, և դա խզելու է արդեն իսկ ձևավորված կապերը: Սա չի կարող բացասական հետևանքներ չունենալ գիտության և բարձրագույն կրթության հետագա զարգացման առումով»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը: ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

  • OZON-ը Հայաստանի գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը` COM.E ON FORUM Երևան

    Ապրիլի 3-ին OZON մարքեթփլեյսը հայ գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը՝ «COM.E ON FORUM Երևան», որը տեղի կունենա մայրաքաղաքի սրտում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Այս մասին տեղեկացնում է «PRactice» ռազմավարական հաղորդակցության գործակալությունը։ Ֆորումի շրջանակում մասնագետները կքննարկեն էլեկտրոնային վաճառքների ժամանակակից թրենդները, Հայաստանում OZON-ի զարգացման հեռանկարներն ու ծրագրերը, ինչպես նաև կպատասխանեն գործարարներին հուզող հարցերին՝ -        Ինչպե՞ս սկսել առցանց բիզնես և ի՞նչ վաճառել, -        Ինչպե՞ս մարքեթփլեյսում ստեղծել ապրանքների գրավիչ նկարագրություն, -        Ինչպե՞ս խթանել վաճառքները մարքեթփլեյսում և ի՞նչ գործիքների կիրառմամբ գրանցել աճ, -        Ինչպե՞ս կրճատել լոգիստիկայի ծախսերն և ապրանքներն ուղարկել Ռուսաստան, -        Ինչպե՞ս բացել պատվերների հանձման կետ և շահույթ ստանալ։ Հայ գործարարներին սպասվում են ակտիվ քննարկումներ, OZON-ի մասնագետների, գործընկերների և, իհարկե, Հայաստանում արդեն իսկ հաջողություններ գրանցած վաճառողների կողմից օգտակար խորհուրդներ։ «COM.E ON FORUM Երևան» բիզնես ֆորումը տեղի կունենա ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Ֆորումին կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forum.ozon.com/yerevan։ Մասնակցությունն անվճար է։ ԱՊՀ երկրներում OZON-ն իր գործունեությունը սկսել է 2021 թվականից։ Հայկական շուկա  մուտք է գործել 2023 թվականի հուլիսին՝ Երևանում բացելով 2000 քմ տարածք զբաղեցնող իր տեսակավորման կենտրոնը։ Ընկերությունն ունի նաև իր լոգիստիկ ենթակառուցվածքները Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։ OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 350 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ և այլն։ Ի շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի, ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 450,000 գործարարներ կարողանում են վաճառել իրենց ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

  • Վիզուալ ֆրեյմինգի ազդեցությունը հանրության վրա, նշանակությունը՝ լրատվամիջոցների համար

    Ժողովուրդն ասում է՝ մինչև մարդու աչքը չտեսնի, չի հավատա։ Այսօր լրատվամիջոցները դրան էլ են հակասում։ Ո՞վ է ասել, որ էկրանից դիտածը միանգամայն ճիշտ է։ Այո՛, աչքդ է տեսնում, բայց ոչ թե վատ է տեսնում, այլ «խաբվում է»։ Թե ինչպե՞ս, դիտեք տեսանյութում։

View All

Այլ էջեր (7)

  • Anews | Anews.am | Yerevan

    Ինովացիա և ռազմավարական հաղորդակցություն Նորություններ և ավելին․․․ Իրականության ֆրեյմինգ. կենցաղային օրինակներ Նախորդ տեսանյութում ներկայացրել էինք, թե ինչ է իրականության ֆրեյմինգը։ Այժմ պատմենք, թե ինչպես են երեք տարբեր մարդիկ նույն իրականությունը... Կարդալ Բաժանորդագրվի՛ր և եղի՛ր տեղեկացված ԵՊՀ-ում բացվել է ուսանողական հեռուստաալիք՝ INNOMEDIA ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում գործարկվել է ուսանողական առաջին ինովացիոն առցանց հեռուստաալիքը՝ INNOMEDIA-ն։ Հեռուստաալիքի նպատակն է՝... Կարդալ Հոբբիները կհեռացվեն ֆեյսբուքից Facebook-ը դեկտեմբերի 13-ին կհեռացնի «Հոբբիներ» ցանկը հարթակի օգտատերերի էջերից: Հոբբիները, որոնք ավելացվել էին Ֆեյսբուքում 2019... Կարդալ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Իրականության ֆրեյմինգ. կենցաղային օրինակներ ԵՊՀ-ում բացվել է ուսանողական հեռուստաալիք՝ INNOMEDIA Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմային Հոբբիները կհեռացվեն ֆեյսբուքից Իրականության ֆրեյմինգ X հարթակը կարող է կորցնել մինչև 75 միլիոն դոլարի եկամուտ՝ գովազդատուների հեռանալու պատճառով 1 2 3 4 5 TechnoComm Play Video Play Video 02:49 TechnoComm. X-ը թվիթի նոր հարթակ Հուլիսի 24-ին, սոցիալական ամենահայտնի ցանցերից մեկը ռեբրենդինգի ենթարկվեց։ Օգտատերերը Թվիթերի կապույտ թռչունի փոխարեն նկատեցին սև X տառը՝ որպես հավելվածի լոգո։ Մասկը բառացիորեն զարմացրեց բոլորին՝ այսուհետ Թվիթեր հավելվածը կոչվում է X: Ամենից հայտնի սոցիալական ցանցերից մեկը՝ Իստագրամը ևս մեծ փոփոխություններ է պատրաստում։ Խոսքը գեներատիվ արհեստական բանականության էլեմենտների օգտագործման մասին է։ Թվային տեխնոլոգիաների նորություններին ծանոթացիր՝ TechnoComm-ի հետ։ Play Video Play Video 02:03 TechnoComm․ Zangi, TikTok, YouTube TechnoComm-ը ներկայացնում է IT և հաղորդակցության ոլորտի վերջին նորությունները՝ համառոտ։ Play Video Play Video 01:59 TechnoComm Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության վերջին նորությունները՝ համառոտ։ Play Video Play Video 01:30 TechnoComm News on IT and Communications Play Video Play Video 01:26:13 НОВЕЙШАЯ ЛИРИЧЕСКАЯ КОМЕДИЯ! НОВИНКА! "СЕМЬЯ НА КАРАНТИНЕ" РОССИЙСКИЕ КОМЕДИИ, НОВИНКИ 2022 НОВЕЙШАЯ ЛИРИЧЕСКАЯ КОМЕДИЯ! НОВИНКА! "СЕМЬЯ НА КАРАНТИНЕ" РОССИЙСКИЕ КОМЕДИИ, НОВИНКИ 2022 История о супругах, которые после 7 лет брака оказываются на 69 дней запертыми на карантине в собственном доме. Он — успешный пилот, она — уверенная в себе фитнес-тренер. Смогут ли эти два лидера пройти все испытания самоизоляцией? Жанр: комедия, мелодрама, сериал Всем привет. На нашем канале мы представим для вас новинки и самые популярные фильмы, комедии, мелодрамы, детективы и сериалы. Здесь вы найдете не только новинки, но и ранее популярные и любимые миллионами зрителей со всего мира картины. Подписывайтесь на наш канал, ставьте лайки, оставляйте комментарии и приятного вам просмотра. https://www.youtube.com/channel/UCBiSUQpe4Yu5fwINxeQHskQ?sub_confirmation=1 #сериалы #мелодрама #комедии #комедия #seriál #фильмы TechnoComm YOUth.info ԵՊՀ-ում բացվել է ուսանողական հեռուստաալիք՝ INNOMEDIA ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում գործարկվել է ուսանողական առաջին ինովացիոն առցանց հեռուստաալիքը՝ INNOMEDIA-ն։ Հեռուստաալիքի նպատակն է՝... Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմային Շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմային: 500 ՀՀ դրամ անվանական...

  • Մեր մասին | Anews.am

    ANEWS.am-ն իր լսարանին է ներկայացնում ինովացիայի, թվային տեխնոլոգիաների, բիզնեսի և ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ նորություններն ու թրենդները։ Հարթակը ներառում է YOUth.info հավելվածը։ Պարբերականը յուրօրինակ հարթակ է, որտեղ ոլորտի կազմակերպությունները կարող են տեղադրել սեփական կոնտենտը և կառավարել վերջինիս առաջխաղացման ընթացքը։ ​ Պարբերականը չի աջակցում որևէ քաղաքական ուժի և չի ֆինանսավորվում հայաստանյան և/կամ արտասահմանյան կազմակերպության/կուսակցության կողմից։ ​ #Anews .am-ը նաև յուրօրինակ ուսուցողական հարթակ է հանդիսանում լրագրություն մասնագիտությամբ սովորող ուսանողների համար՝ հնարավորություն տալով տեսական գիտելիքները կիրառելու գործնականում։ ​ Կապ խմբագրության հետ Ընտրել թեման Ուղարկել Շնորհակալություն։ Ձեր նամակը հաջողությամբ առաքված է։

  • Էնդոկրինոլոգիա | Գիտաժողով

    ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ Էնդոկրինոլոգիա հարակից մասնագետների համար ՝ թիրեոիդիտներ, ճարպակալում, 2-րդ տիպի շաքարային դիաբետ Թիրախային լսարան ՝ թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, սրտաբաններ, թոքաբաններ, քիթ-կոկորդ ականջաբաններ, էնդոկրինոլոգներ։ Մասնակիցները կստանան ՇՄԶ 6 տեսական կրեդիտ։ Գիտաժողովի կազմակերպիչ՝ Ճարպակալման կանխարգելման հայկական ասոցիացիա։ ՕՐԱԿԱՐԳ 09:00 Մասնակիցների գրանցում 10:00 Բացման խոսք, ասոցիացիայի ներկայացում 10:20 Նախադիաբետ՝ ախտորոշման և վարման մոտեցումները , առաջնային օղակի բժշկի դերը վաղ հայտնաբերման և կանխարգելման մեջ Պրոֆեսոր Ելենա Միխայիլի Աղաջանովա՝ բ.գ.դ. , « Մուրացան » համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ ,էնդոկրինոլոգ, մանկական էնդոկրինոլոգ ․ «Մանկական Էնդոկրինոլոգների Ասոցիացիայի» նախագահ 10:50 Քննարկում, հարց ու պատասխան 11:00 Սուբկլինիկական հիպոթիրեոզը և նրա բուժման` սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկերը Ռենատա Մարկոսյան ` բ․գ․թ․, ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ,էնդոկրինոլոգ, մանկական էնդոկրինոլոգ , «Ուիգմոր հոսպիտալ»ի էնդոկրին ծառայության ղեկավար 11:30 ԻՌ` Ինսուլինառեզիստենտություն, արտաքին ախտանիշներ, հետազոտություններ: Ճարպակալումը որպես հետևա՞նք, թե՞ պատճառ Համեստ Աղաբաբյան՝ էնդոկրինոլոգ , Էկո-սենս ԲԿ, «Ճարպակալման Կանխարգելման Հայկական Ասոցիացիայի» քարտուղար 12:00 Սուրճի ընդմիջում 12:30 Հիպերթիրեոզ (թիրեոտոքսիկոզ)՝ կարևոր ախտանիշ, սոմատիկ հիվանդությունների սրացման պատճառ։ Սրտի ռիթմի խանգարումներ , կապված վահանաձև գեղձի ֆունկցիայի խախտման հետ Արմինե Խռոյան՝ էնդոկրինոլոգ , ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, Հայ-Ամերիկյան ԲԿ-ի էնդոկրինոլոգիայի, նյարդաբանության և ֆունկցիոնալ ախտորոշիչ բաժանմունքի ղեկավար, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց 13:00 2-րդ տիպի ՇԴ, գլիկեմիայի խանգարումները սուր հիվանդությունների կամ խրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ Նաիրա Գոգյան՝ բ․գ․թ․,էնդոկրինոլոգ , « Հերացի հիվանդանոցային համալիր», ՀՀ ԱՆ էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու 13:30 Գլիֆլոզինների դերը սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման մեջ Սերգեյ Հակոբյան՝ էնդոկրինոլոգ, Մաստեր ֆարմ ԲԿ, Էջմիածին 14:00 Ճարպակալման դեղորայքային բուժման ժամանակակից մոտեցումները Լուսինե Աղաբաբյան՝ էնդոկրինոլոգ, Էլիտ մեդ ԲԿ, Աղաբեկյան ԲԿ, EASD անդամ 14:30 Սուրճի ընդմիջում 15:00 Բարիատրիկ վիրաբուժություն՝ եղանակները, ազդեցության մեխանիզմները, հարակից հիվանդությունների ռիսկերի նվազումը հետվիրահատական շրջանում Լևոն Նիկիտայի Գրիգորյան՝ Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ, բարիատրիկ վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ, օնկոլոգ, էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, «ՍԼԱՎՄԵԴ» ԲԿ, ԵՊԲՀ-ի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դասախոս, IFSO-ի անդամ 15:30 Թիրեոիդիտներ՝ տարբերակիչ ախտորոշման առանձնահատկությունները։ Ենթասուր թիրեոիդիտ Հայկանուշ Համբարձումյան՝ էնդոկրինոլոգ-սննդաբան, Ուիգմոր կլինիկա և Ուիգմոր հոսպիտալ, «Ճարպակալման Կանխարգելման Հայկական Ասոցիացիայի» նախագահ 16:00 Վիտամին Դ, բարձր դեղաչափերի օգտագործման արդյունավետությունը ԻՌ և ճարպակալման բուժման մեջ Իրինա Մուրադյան՝ էնդոկրինոլոգ, մանկական էնդոկրինոլոգ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, ESE անդամ 16:30 Կլինիկական դեպքերի քննարկում, փակման խոսք Հայկանուշ Համբարձումյան՝ էնդոկրինոլոգ-սննդաբան, Ուիգմոր կլինիկա և Ուիգմոր հոսպիտալ, «Ճարպակալման Կանխարգելման Հայկական Ասոցիացիայի» նախագահ Իմանալ ավելին Գրանցվել Անուն Ազգանուն էլ․ հասե Code Հեռախոսահամար Բժշկական հաստատություն Մասնագիտություն Ինչպե՞ս եք ցանկանում մասնակցել Մասնակցում եմ որպես ընտրել տարբերակը Շնորհակալություն գրանցվելու համար։Վճարումը ստանալուց հետո էլ․ փոստի միջոցով կուղարկենք Ձեր հրավերը։ ՎՃԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ Idram հաշվին՝ 296242866 ​ ՀԲԲ բանկային հաշվին՝ 1150009916346308 ​ ՀԲԲ բանկային քարտին՝ 4722143000594074 Վերբեռնիր վճարման անդորրագիրը Սիրով կպատասխանենք ձեր հարցերին Phone +37455649436 Mail armenianaop@gmail.com Հաղորդակցության գործընկեր՝ PRactice Anews.am

View All
bottom of page