Ֆրանսիան պետք է առավել վճռական աջակցություն ցուցաբերի ՀՀ-ին՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի. Ռետայո
Nov 19, 2021
1 min read

Ֆրանսիան պետք է առավել վճռական աջակցություն ցուցաբերի Հայաստանին՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի։ Այս մասին Թվիթթերի իր էջում գրել է ֆրանսիացի սենատոր Բրունո Ռետայոն Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ հանդիպման արդյունքներով։
«Այսօր առավոտյան հանդիպեցի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Ֆրանսիան պետք է առավել վճռական աջակցություն ցուցաբերի Հայաստանին՝ ի պատասխան Ադրբեջանի հարձակումների, որին աջակցում է Թուրքիան»,-նշել է քաղաքական գործիչը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարը։




Comments