top of page

Ֆրանսիան մտադիր է բագետն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

Mar 27, 2021
1 min read

Ֆրանսիան մտադիր է բագետն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, Parisien թերթին հայտնել է երկրի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոն:

«Բագետը մեր ժառանգության կենդանի մասն է։ Կենդանի, բայց փխրուն, քանի որ հիմնված է վարպետների բացառիկ փորձի և նվիրվածության, այս գեղեցիկ, բայց այնքան բարդ աշխատանքի վրա։ Այս արտադրանքը միավորում է մեզ, ուստի ես հենց այն եմ ընտրել»,- հայտարարել է Բաշլոն։

Այժմ, մշակույթի նախարարությունը մինչև մարտի 31-ը պետք է առաջարկը ներկայացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Որոշման մասին կազմակերպությունը կհայտնի 2022 թվականի աշնանից ոչ շուտ։

 
 
 

Comments


bottom of page