top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ֆրանսիան կներդնի պատվաստանյութի անցագրեր


Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) վերջնական ընթերցմամբ ընդունել է երկրում պատվաստանյութերի անցագրերի ընդունման մասին օրինագիծը։ Այս մասին ասվում է խորհրդարանի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։ Օրինագծին կողմ է քվեարկել 215, դեմ՝ 58 պատգամավոր, եւս 7 պատգամավոր ձեռնպահ է մնացել։ Փաստաթուղթը նախատեսում է սանիտարական անցագրի փոխարեն պատվաստանյութի անցագրի ներդրում։ Քաղաքացիները պետք է այն ներկայացնեն սրճարաններ, բարեր, ռեստորաններ, մշակութային հաստատություններ այցելելիս, ինչպես նաեւ հեռագնա գնացքներում։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page