top of page

Ֆրանսիան կարտաքսի ռուս դիվանագետներին

Apr 5, 2022
1 min read

Ֆրանսիան կարտաքսի «դիվանագիտական ​​կարգավիճակով բազմաթիվ ռուս աշխատակիցների», ասվում է երկրի եվրոպական եւ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Որոշումը վերաբերում է «Ֆրանսիա գործուղված ռուսաստանյան դիվանագիտական ​​անձնակազմին, որոնց գործունեությունը հակասում է մեր անվտանգության շահերին»։ Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը եվրոպական մակարդակով ձեռնարկվող քայլերի մաս է կազմում: «Մեր առաջին պարտականությունը ֆրանսիացիների եւ եվրոպացիների անվտանգության ապահովումն է»։ Երկուշաբթի ավելի վաղ Գերմանիան եւս որոշում էր կայացրել «զգալի թվով» ռուս դիվանագետների արտաքսել՝ նրանց աշխատանքը «սպառնալիք» անվանելով երկրում փախստականների համար։

 
 
 

Comments


bottom of page