top of page

Ֆրանսիայում հայտնել են նախագահական ընտրություններում ֆրանսիացիների գլխավոր ֆավորիտի անունը

Jan 19, 2022
1 min read


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջատար է դարձել հարցումներում եւ մնացել է գլխավոր ֆավորիտը 2022 թվականի ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններում, հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի անցկացրած հարցման համաձայն` առաջին փուլից երեք ամիս առաջ գրեթե յուրաքանչյուր երկրորդ ֆրանսիացին (48 տոկոս) ընտրարշավի հաղթող է անվանել քաղաքական գործչին։ Հարցվածների 14 տոկոսը կանխատեսում է հանրապետական ​​թեկնածու Վալերի Պեկրեսի կամ «Ազգային միավորում» շարժման թեկնածու Մարին Լը Պենի հաղթանակը: Միայն վեց տոկոսն է հավատում «Ռեկոնկիստա» շարժման թեկնածու Էրիկ Զեմուրի հաղթանակին, իսկ հինգ տոկոսը հավատում է «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունից Ժան-Լյուկ Մելանշոնի հաղթանակին։

 
 
 

Comments


bottom of page