top of page

Ֆրանսիայում բացվել է Անտուան Ագուջյանի՝ Արցախին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը

Oct 4, 2021
1 min read

Հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի "Le 148" մշակութային կենտրոնում Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի 2021թ. թանգարանային գիշերվա շրջանակներում բացվել է ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի՝ Արցախին նվիրված «Տոկունություն» ("Résilience") խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ Ցուցահանդեսը, որը այցելուների համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը, ներկայացնում է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի արհավիրքները։

 
 
 

Comments


bottom of page