top of page

Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է իր միջուկային հրթիռի արդիականացված տարբերակի հաջող փորձարկման մասին

Mar 25, 2022
1 min read

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է իր Air-Sol Moyenne Portée միջուկային հրթիռի արդիականացված տարբերակի հաջող փորձարկման մասին։

Հայտարարության մեջ ասվում է, որ այն փորձարկվել է «առանց բազային ծանրաբեռնվածության» եւ արձակվել է Rafale բազմաֆունկցիոնալ կործանիչից, որն օդ է բարձրացել Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում գտնվող 120 Casot ռազմաօդային ուժերի բազայից:

Միջին հեռահարության ASMP «օդ-երկիր» միջուկային հրթիռը, որը մշակվել է սպառազինություն արտադրող MBDA-ի կողմից, Ֆրանսիայի միջուկային զսպման օդային բաղադրիչի մի մասն է:

 
 
 

Comments


bottom of page