top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ֆրանսիայի նախագահը ողջունել է մարդասիրական զինադադար հայտարարելու պայմանավորվածությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է մարդասիրական զինադադար հաստատելու՝ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. տեղեկացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ հրապարակելով Մակրոնի ուղերձը:

Մակրոնն ընդգծել է, որ զինադադարի որոշումը պետք է խստորեն հարգվի երկու կողմից էլ: «Այդ զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմից էլ։ Ֆրանսիան շատ ուշադիր կհետևի դրան և կպահպանի իր հանձնառությունը, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն ընդմիշտ, և, որպեսզի հնարավոր լինի արագ սկսել վստահության վրա հիմնված քննարկումները», - ասված է Մակրոնի հայտարարության մեջ:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page