top of page

Ֆրանսիայի նախագահը իր նախկին խորհրդական՝ հայ ազգի Աստրիդ Փանոսյանին պարգևատրել է ազգային շքանշանով․

Sep 8, 2020
1 min read


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր նախկին խորհրդական մեր հայրենակից Աստրիդ Փանոսյանին պարգևատրել է «Վաստակի համար» ազգային շքանշանով:

Ելիսեյան պալատում գեղեցիկ արարողության ժամանակ Փանոսյանը ճանաչվել է Մերիտի ազգային շքանշանի ասպետ։ Տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։


Աստրիդ Փանոսյանը «Առաջ Հանրապետություն»  ֆրանսիական կենտրոնամետ լիբերալ քաղաքական կուսակցության համահիմնադիրն է: Կուսակցությունը հիմնադրվել է 2016թ. ապրիլի 6-ին։ Նա նաև Unibail-Rodamco SE ռիելթորական ընկերության տնօրենն ու վարչության անդամն է, գլխավոր գործադիր տնօրենը։

Բացի այդ, Փանոսյանն աշխատել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության և թվային տեխնոլոգիաների նախարարի խորհրդական, որտեղ պատասխանատու էր տնտեսական գրավչության և միջազգային ներդրումների համար:

Աստրիդ Փանոսյանը Ֆրանսիայի կոմերցիայի Բարձրագույն դպրոցի և Փարիզի Քաղաքական հետազոտությունների IEP ինստիտուտի շրջանավարտ է։ Ֆրանսահայ Հարվարդի համալսարանում ստացել է պետական կառավարման մագիստրոսի աստիճան:



 
 
 

Comments


bottom of page