top of page

Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը վրաններ եւ վառարաններ կտեղադրի

May 1, 2022
1 min read


Երեւանի Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը վրաններ եւ վառարաններ կտեղադրի: Այս մասին հայտարարեց Դիմադրություն» շարժման համկարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Վաղը առավոտվանից էլ դասադուլ եւ անհնազանդության ակցիաներ կանցկացնենք, յուրաքանչյուրդ փակեք ձեր բակի , գյուղի փողոցը, ցույց տվեք, որ սրանք իշխանություն չունեն»,-ասաց նա: Հանրահավաքը 18:45 կշարունակվի, առավոտյան էլ 8:15 էլ հանրահավաքի մասնակիցներին Սաղաթելյանը կրկին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ: Հանրահավաքի մասնակիցները սկսեցին նստարաններով եւ աղբամաներով փակել Ֆրանսիայի հրապարակին կից փողոցները:

 
 
 

Comments


bottom of page