top of page

Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները մեկնում են Կիև

Jun 16, 2022
1 min read


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին գիշերային գնացքով մեկնել են Կիեւ, հայտնել են Ֆրանսիայի նախագահի գրասենյակից։ BFM TV-ն եւ այլ ԶԼՄ-ներ կադրեր են ցուցադրել, որտեղ երեք առաջնորդները նստած են գնացքում նույն սեղանի շուրջ: Գնացքն Ուկրաինայի մայրաքաղաք պետք է հասներ առաջիկա ժամերի ընթացքում: Այցը կազմակերպելու համար պահանջվել էր մի քանի շաբաթ։ Վաղը Եվրահանձնաժողովը պատրաստվում է առաջարկություն ներկայացնել Ուկրաինայի՝ որպես ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ, ինչին Եվրոպայի խոշորագույն երկրները սառնասրտորեն են վերաբերվում, հաղորդում է Reuters-ը: «Մենք հասել ենք մի կետի, երբ մենք՝ եվրոպացիներս, պետք է հստակ քաղաքական ազդանշաններ ուղարկենք Ուկրաինային եւ նրա ժողովրդին, երբ նրանք հերոսաբար դիմադրում են»,- ասել էր Մակրոնը նախօրեին:

 
 
 

Comments


bottom of page