Ֆուկուսիմայում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Apr 19, 2022
1 min read

Ճապոնիայի հյուսիս-արեւելքում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 08.16-ին (Մոսկվայի ժամանակով 02.16-ին) Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Նակադորի շրջանում։ Օջախը գտնվում էր 90 կիլոմետր խորության վրա։ Իր հերթին, Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնում է, որ երկրաշարժի ուժգնությունը հասել է 5.7 մագնիտուդի, իսկ օջախը գտնվել է 106 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի եւ ավերածությունների, ինչպես նաեւ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություն չի ստացվել։




Comments