top of page

Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը հանդես կգա համերգով

Mar 9, 2021
1 min read

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը մարտի 19-ին, ժամը 19:00 Առնո Բաբաջանյան համերգասրահում կներկայանա համերգով: «Խոսում են նվագարանները» խորագրով համերգին նվագախումբը (գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Լևոն Թևանյան) դիրիժոր՝ Ալեքսան Հարությունյանի ղեկավարությամբ կներկայացնի Կոմիտասի, Գեորգի Գյուրջիևի, Լևոն Թևանյանի գործերը, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործություններ:

Ֆոլկ-մոդեռնի գլխավոր առավելություններից է բազմազան և յուրահատուկ նվագացանկը, որում ներառված են ոչ միայն մեր սիրելի և ճանաչված ժողովրդական երգերի նորովի մշակումները, այլև` բազում հեղինակային ստեղծագործություններ: Խմբի համար ստեղծագործել են Ռուբեն Ալթունյանը, Լևոն Թևանյանը, Ալեքսան Հարությունյանը և այլք:

 
 
 

Comments


bottom of page