Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի
Jun 28, 2021
1 min read

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքի 12-հարկանի բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 9-ի: Անցած գիշեր որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս մի քանի դի: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։ «Այսօրվա դրությամբ 1 տուժած մահացել է հիվանդանոցում, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ևս 8 զոհվածի մարմին։ Հաստատում եմ, որ զոհերի թիվն այս պահին կազմում է 9 մարդ»,- հայտարարել է Մայամի-Դեյդ շրջանի ղեկավար Դանիելա Լևին Քավան: Ավելի քան 150 մարդ նախկինի պես անհետ կորած է համարվում։




Comments