Ֆիոլետովո-Դիլիջան ավտոճանապարհը փակ է լինելու. ԱԻՆ
Sep 10, 2020
1 min read

Սեպտեմբերի 10-ին և 11-ին ժամը 9։00-ից 19։00-ն ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով Ֆիոլետովո-Դիլիջան ավտոճանապարհը փակ է լինելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարությունից հավելում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։
Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:




Comments