Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը մայիսի 18-ին կներկայացնեն
May 17, 2022
1 min read

Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը չորեքշաբթի՝ մայիսի 18-ին կներկայացնեն։ Այս մասին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ Ստոկհոլմում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը։ «Ժողովրդավարությունը հաղթեց»,- ասել է Նիինիստյոն: «Այս ամբողջ գարունը Ֆինլանդիայում ժողովրդավարության հաղթանակն էր»,- ասել է նա՝ նկատի ունենալով այսօր խորհրդարանում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցում ստացած ճնշող աջակցությունը: «Շվեդիան նաեւ ակնկալում է համագործակցություն Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ասել է Անդերսոնը:




Comments