top of page

Ֆինլանդիան պատրաստ է դադարեցնել Ռուսաստանից գազի մատակարարումները

May 5, 2022
1 min read

Ֆինլանդիան պատրաստ է դադարեցնել Ռուսաստանից գազի մատակարարումները։ Այս մասին Reuters-ին ասել է Ֆինլանդիայի եվրոպական հարցերով նախարար Տիտտի Տուպուրայնենը։ Ֆինլանդիայի կառավարությունը ապրիլի 28-ին հայտարարել է, որ չի ընդունի Ռուսաստանի պահանջը՝ գազի դիմաց ռուբլով վճարումները, ինչը կարող է հանգեցնել գազի մատակարարման դադարեցման, ինչպես եղավ Լեհաստանի եւ Բուլղարիայի դեպքում։ Ֆիննական Gasum պետական գազային օպերատորը մայիսին պետք է պատասխան տա ռուբլով վճարումների մասին ռուսական «Գազպրոմի» նամակին։ Հարցին ծանոթ աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ պատասխանի վերջնաժամկետը մայիսի 20-ն է։ Երկիրը նաեւ հաջորդ շաբաթ պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, ինչին դեմ է Ռուսաստանը: Ֆինլանդիան քայլեր է ձեռնարկել, ներառյալ էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործումը, եւ կառավարությունը նաեւ վերջերս հայտարարել է, որ վարձակալում է Էստոնիայից ՀԲԳ-ի փոխադրման տերմինալը, ասել է նա։ Ֆինլանդիայում օգտագործվող գազի մոտավորապես 60-70 տոկոսն ստացվում է Ռուսաստանից։ Այնուամենայնիվ, ըստ Ֆինլանդիայի վիճակագրության նախնական տվյալների՝ անցյալ տարի այն կազմել է երկրի ընդհանուր էներգիայի սպառման 5 տոկոսից մի փոքր ավելին, ընդ որում նավթը, փայտային կենսազանգվածը եւ միջուկային էներգիան էներգիայի հիմնական աղբյուրներն են: Բնական գազի մեծ մասն օգտագործվում է արդյունաբերական արտադրության մեջ, ասում է գազային շուկայի փորձագետ Հեյքի Լինդֆորսը։

 
 
 

Comments


bottom of page