top of page

Ֆինլանդիան կարող է F-35 կործանիչների գնման շուրջ համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ

Feb 11, 2022
1 min read

Ֆինլանդիան կարող է F-35 կործանիչների գնման շուրջ համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ արդեն ուրբաթ օրը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչեկով ամերիկյան աղբյուրները։ Դեկտեմբերին Ֆինլանդիան հայտարարել է, որ իր հնացած F/A-18 մարտական ​​ինքնաթիռները կփոխարինի 64 F-35-ներով եւ սպառազինության համակարգերով՝ 9,4 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակում։ «Սա եւս մեկ հստակ նշան է, թե որքան լուրջ է Ֆինլանդիան միշտ վերաբերվել իր ազգային պաշտպանությանը»,- ասել է ԱՄՆ-ում Ֆինլանդիայի դեսպան Միկո Հաուտալան: Ըստ աղբյուրների՝ արդեն ուրբաթ օրը Ֆինլանդիան կարող է ստորագրել գործարքը պաշտոնականացնող փաստաթղթերը։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանություններից։

 
 
 

Comments


bottom of page