top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ֆինլանդիայի նախագահը Պուտինին հայտնել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրության մասին

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի մտադրության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը: «Նախագահ Նիինիստյոն նախագահ Պուտինին ասել է, թե որքան հիմնովին փոխեցին Ֆինլանդիայի անվտանգության ոլորտում իրավիճակը երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ ուղղված Ռուսաստանի պահանջները 2021-ի վերջին եւ Ռուսաստանի զանգվածային ներխուժումն Ուկրաինա 2022 -ի փետրվարին: Նախագահ Նիինիստյոն հայտարարել է, որ Ֆինլանդիան մոտ օրերս որոշում կկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նիինիստյոն նշել է, որ նույնիսկ 2012 թ. իրենց առաջին հանդիպման ժամանակ նա նախագահ Պուտինին ասել էր, որ յուրաքանչյուր անկախ երկիր ինքն է պատասխանատու իր անվտանգության համար։ «Հիմա հենց դա է տեղի ունենում։ ՆԱՏՕ-ին անդամակցելով՝ Ֆինլանդիան ամրապնդում է սեփական անվտանգությունը եւ պատասխանատվություն է ստանձնում։ Իսկ ապագայում Ֆինլանդիան ցանկանում է ճիշտ եւ պրոֆեսիոնալ կերպով լուծել գործնական հարցերը, որոնք ծագում են Ռուսաստանի հետ հարեւանության հետ կապված»,- ասվում է հաղորդագրության մեջ։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page