top of page

Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին

May 17, 2022
1 min read

Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին: Առաջարկին դեմ են արտահայտվել 10-ից քիչ պատգամավորներ, գրում է DW-ը։

Ֆինլանդիայի օրենսդիր մարմինը 188 կողմ, 8 դեմ ձայներով հավանություն է տվել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հայտին, հայտարարել է խորհրդարանի նախագահ Մատի Վանհանենը։

Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանական քննարկումից հետո, որի ընթացքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ասել է, որ «Ռուսաստանի վաղեմի ագրեսիվ քաղաքականությունը եւ Եվրոպան ազդեցության նոր գոտիների բաժանելու նրա նպատակը նոր հարթություն է ստացել երկրի՝ Ուկրաինա ներխուժումից հետո»:

 
 
 

Comments


bottom of page