Ֆիլիպիններում թայֆունի պատճառով մոտ 12 000 մարդ է տարհանվել
Sep 8, 2021
1 min read

Ֆիլիպիններում Jolina թայֆունի պատճառով 11,8 հազար մարդ է տարհանվել։ Այս մասին հայտնում է Ֆիլիպինների նորությունների գործակալությունը։ Ըստ տեղեկությունների՝ տարհանումը տեղի է ունեցել Մասբաթ, Ալբայ եւ Սորսոգոն նահանգներում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Քամու արագությունը հասնում է 190 կմ/ժ-ի։ Մանիլայում չեղարկվել են դասերը։ Համալսարաններում ուսուցումն անցկացվում է օնլայն ռեժիմով։




Comments