top of page

Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Jul 3, 2021
1 min read

Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Մատաղիսում այսօր՝ հուլիսի 2–ին, արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Նրա ինքնությունը պարզ չէ. կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Այսպես, զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն»,– ասված է հաղորդագրության մեջ։

 
 
 

Comments


bottom of page