top of page

Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս 4 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

May 24, 2021
1 min read

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ԱԻ պետական ծառ

այության փրկարար ջոկատներն այսօր՝ մայիսի 24–ին, Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել եւ տարհանել են եւս 4 աճյուն: Այս մասին տեղեկացավ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Նախնական տվյալներով նրանք բոլորը ռազմական գործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է»,– ասվում է հայտարարության մեջ։

 
 
 

Comments


bottom of page