top of page

Ֆելիքս Ցոլակյանը հրաժեշտ է տվել ԱԻՆ աշխատակիցներին

Nov 20, 2020
1 min read

Այսօր Ֆելիքս Ցոլակյանն Արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային և տարածքային բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար: Նրա խոսքով՝ հրաժարակի դիմում գրելու որոշումը հեշտությամբ չի կայացրել:


Գեներալ-լեյտենանտը նշել է, որ 2 տարվա ընթացքում ոլորտային փոփոխությունները հաջողվել են կառուցողական աշխատանքի շնորհիվ: Ֆելիքս Ցոլակյանն իր գոհունակությունն է հայտնել ստորաբաժանումներին իրենց ծառայությանը բարեխիղճ մոտեցում ցուցաբերելու համար:


Պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել նաև Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ իր կողմից ստանձնած բարեփոխումների ծրագրերը կշարունակվեն. ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են:


Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ ներկայացուցիչներին կոչ է արել շարունակել աշխատել նույն ոգով՝ ի նպաստ համակարգի զարգացման և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

 
 
 

Comments


bottom of page