top of page

Օրենքը նախատեսում է պատասխանատվություն հայհոյանքների համար. Օմբուդսմենի թեկնածու

Dec 17, 2021
1 min read

Հայաստանում անկախության ձեռքբերման պահից գոյություն ունի հանրահավաքների ցիվիլ անցկացման եւ իրավապահ մարմինների կողմից դրանց սպասարկման խնդիր։ Այս մասին հայտարարեց օմբուդսմենի թեկնածու, արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ խնդիրը կրում է համակարգային բնույթ, եւ հարցը միայն ոստիկանության պահվածքը չէ։ Այն, որ ոստիկանության ռեֆորմներում այդ պահն արտացոլված է, վկայում է իշխանությունների կողմից խնդրի գոյությունն ընդունելու մասին։

Պատասխանելով վիրավորանքների քրեականացման մասին հարցին՝ Քրիստինե Գրիգորյանը հավաստիացրեց, որ օրենքը նախատեսում է պատասխանատվություն հայհոյանքների համար, իսկ դրանց վրա չի կարող տարածվել խոսքի ազատությունը։ Միեւնույն ժամանակ, Գրիգորյանը հիշեցրեց, որ գործող օմբուդսմեն Արման Թաթոյանը դիմել է ՍԴ օրենքի սահմանադրականության հարցով, եւ առաջարկեց սպասել դատարանի վճռին։

 
 
 

Comments


bottom of page