Օպերայի մոտ Օհան Դուրյանին նվիրված հուշարձան կտեղադրվի
Jun 18, 2022
1 min read

Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում մտադրություն կա Օհան Դուրյանի հիշատակը հավերժացնող՝ այս հուշարձանը տեղադրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը եւ գրառմանը կից հրապարակել է նախագծի լուսանկարները։ «Թեպետ վաղուց հայտնի էր, որ Մաեստրոյի 100ամյակն է այս տարի, սակայն, կառավարությունից հրատապ կարգով են ուղարկել ավագանու հաստատմանը: Ուստի ստացել ենք նախօրեին՝ արագ կարգով հարցը հանձնաժողովում քննարկելու: Մեռա ասելով, որ նման նախագծեր «հրատապ» կարգով, վերջին պահին օրակարգ ներառել չի կարելի: Լսող չկա: Նախագիծը քվեարկության կդրվի հունիսի 21-ին կայանալիք նիստում: Ձեր կարծիքն ինձ համար կարևոր է»:




Comments