Օնիկ Գասպարյանը ԳՇ պետ է և վերջ. Արմեն Աշոտյան

«Կա դատական որոշում, ըստ որի կասեցվում է Օնիկ Գասպարյանի պաշտոնազրկման գործընթացը եւ զավեշտ է, որ առավոտ կանուխ Կառավարության ինչ-որ ուսապարկեր փորձում են մեկնաբանել, թե ինչ է ասել դատարանը եւ իրենց էշն են քշում։ Այս երկրում Նիկոլը եւ իր ուսապարկերն այլեւս էշ քշելու իրավունք չունեն, որովհետեւ 3 տարի բոլորին էշի տեղ դրեցին»,- այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Արմեն Աշոտյանը շեշտեց՝ կա հստակ որոշում, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետ է եւ վերջ. «Ես չգիտեմ՝ ինչ կանի հետո Օնիկ Գասպարյանը, բայց իրենից կան ակնկալիքներ, այնպես չի որ մենք հանդիսատեսներ ենք։ Նա պետք է վերցնի այն իշխանությունը, որն իրեն վերապահված է իր մանդատով. այն է՝ ղեկավարումը ԳՇ-ի։ Նա պետք է բարձրաձայնի նաեւ այն մասին, որ, այո, Հայաստանում ռազմական դրության կարիք չկա։ Թե չէ Նիկոլը գնում է Մոսկվա ու ասում՝ մենք նոր էջ ենք բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում, իսկ հետո ռազմական դրություն է պահում»։
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ Աշոտյանն արձագանքեց. «Դավադիր սրիկան դեկտեմբերին ասաց՝ արտահերթ ընտրություն, մենք ասացինք՝ ֆեյք է, չի լինելու նման պրոցես, հայտարարեցինք, որ իր հետ որեւէ քաղաքական գործընթացի մեջ չենք մտնելու, նա հետ քաշվեց, հիմա նորից է խոսում արտահերթի մասին։ Արտահերթ ընտրությունների նա հիմա էլ կարող է գնալ, բոլորը դրա մասին ասում են։ Նա ԱԺ խմբակցության վրա իշխանություն չունի, նա վստահ չէ, որ եթե հրաժարական տվեց…։ Նա իր ֆրակցիայի վրա անգամ իշխանություն չունի, ուր մնաց երկրում իշխանություն ունենա»։




Comments