top of page

Օմիկրոն շտամը հայտնաբերվել է 106 երկրում

Dec 22, 2021
1 min read


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամը հայտնաբերվել է 106 երկում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ ԱՀԿ-ում նշել են, որ հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը հաջորդականացման ժամանակ օմիկրոն հայտնաբերվել է 1.6 տոկոս դեպքերում, մինչդեռ աշխարհում շարունակում է գերակշռել «դելտա» շտամը, որը հայտնաբերվել է 96 տոկոս դեպքերում: Ինչպես պատմել են կազմակերպությունում, նոր շտամը բնութագրվում է արագ տարածմամբ նույնիսկ այն երկրներում, որտեղ պատվաստվածները մեծ թիվ են կազմում: Հիվանդության ընթացքի ծանրությունն օմիկրոնով վարակվելու դեպքում դեռ ուսումնասիրվում է։

 
 
 

Comments


bottom of page