top of page

Օմբուդսմենի գրասենյակի առաջնահերթություններից մեկը ռազմագերիների վերադարձն է. Գրիգորյան

Jun 2, 2022
1 min read

ՀՀ օմբուդսմենի գրասենյակի առաջնահերթություններից մեկն աջակցությունն է հետպատերազմյան հումանիտար իրավիճակի հաղթահարման գործընթացին։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 2-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը։

Դա, ըստ նրա, վերաբերում է առաջին հերթին ռազմագերիների եւ պահվող մյուս անձանց վերադարձի գործընթացի դյուրացմանը, ինչպես նաեւ անհայտ կորածների ճակատագիրը պարզելուն: Օմբուդսմենի գրասենյակը նաեւ տարբեր տեսակի օգնություն է տրամադրում գերիների եւ անհայտ կորածների ընտանիքներին։ «Մասնավորապես, տրամադրվում է սոցիալական, տնտեսական եւ հոգեբանական աջակցություն։ Այսինքն՝ այս դեպքում խոսքը բազմավեկտոր օգնության մասին է»,- պարզաբանեց Գրիգորյանը։

 
 
 

Comments


bottom of page