Օծվել է Թուրքիային սահմանակից Հայկաձոր բնակավայրի չեզոք գոտում գտնվող Կարմիր վանքի նոր խաչը
- Anews
- Jan 21, 2023
- 1 min read

Տեղի է ունեցել Թուրքիային սահմանակից Հայկաձոր բնակավայրի չեզոք գոտում գտնվող Կարմիր վանքի` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, նոր խաչի օծման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետը։ Խաչն օծվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ, որից հետո հայկաձորցիների ջանքերով այն տեղադրվել է եկեղեցու գմբեթին։ Բազմաթիվ փորձություններ տեսած, բայց կանգուն մնացած եկեղեցու գմբեթն ու խաչը վնասվել էին դեռ 1990-ականներին` անկախացման տարիներին։ Արդեն 2015-ին՝ ուժեղ քամու հետևանքով եկեղեցին զրկվել էր խաչից։ Ըստ արձանագրության, եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը: Կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985 թթ։
Comments