top of page

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Եղանակը Հայաստանում

  • Anews
  • Jan 21, 2023
  • 1 min read


ree

Հանրապետության տարածքում` հունվարի 21-ի ցերեկը, 22-ին Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով: Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -4- 6, վաղը ցերեկը՝ +6+8։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -6 -11, ցերեկը՝ -1 +4, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -8 -11 ցերեկը՝ 0 +3, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+ 6, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ -2 +2, Լոռիում՝ գիշերը՝ -4 -9, ցերեկը՝ -2 +1, Տավուշում՝ գիշերը՝ -1 -5, ցերեկը՝ 0 + 4, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8 -13, ցերեկը` 0 +3, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ +3 +7, Արարատում՝ գիշերը՝ -4 -8, ցերեկը՝ + 6 + 9, Արմավիրում՝ գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ +6 + 8, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ -1 +3, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -4 -7, ցերեկը՝ +5 +8, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ +4+ 8, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4 -9, ցերեկը՝ -2 +1, Արցախում՝ գիշերը՝ 0 - 5, ցերեկը՝ +1+ 6:

 
 
 

Comments


bottom of page