Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում` մայիսի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մայիսի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8 +10, վաղը ցերեկը՝ +24 +26։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -1 +4, ցերեկը՝ +17 +21, Կոտայքի լեռներում գիշերը 0+3, ցերեկը՝ +16 +19, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +21 +24, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1 +3, ցերեկը՝ +17 +20, Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +18 +22, Տավուշում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +20 +25, Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +15 +18, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +19 +24, Արարատում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +24 +28, Արմավիրում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +23 +27, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +14 +18, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +24 +27, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +26 +31, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +19 +24, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +27 +30։




Comments