top of page

Օդանավն ընկել է բնակելի տան վրա. կան զոհվածներ (տեսանյութ)

Jan 3, 2021
1 min read

ԱՄՆ Միչիգան նահանգում Օքլենդի շրջանում երեք մարդ է զոհվել թեթեւշարժիչային օդանավի վթարի հետեւանքով, որն ընկել էր բնակելի տան վրա, հայտնում է Click on Detroit-ը:

Օքլենդի շերիֆ Մայք Բուշարը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ զոհվել են օդանավի օդաչուն եւ ուղեւորները:

Օդանավի կործանման պահին տանը եղել է 5 մարդ: Նրանց հաջողվել է փրկվել, քանի որ եղել են տան այն հատվածում, որը բախման հետեւանքով անվնաս է մնացել:


 
 
 

Comments


bottom of page