top of page

ՔՏՀԱՏՄ-ն հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում

Aug 28, 2020
1 min read

Օգոստոսի 28-ին Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացրել են հերթական վերահսկողական գործառույթները՝ հանրային տրանսպորտի

անվտանգ գործունեության նկատմամբ։

Վաղ առավոտից Արցախի փողոցի, Բաղրամյան և Մաշտոցի պողոտաների ողջ երկայնքով իրականացված

վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։

Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին արձանագրվել է գերբեռնված փոխադրման դեպքեր։

Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետները շարունակել են իրականացնել նաև լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, որոշ թերությունների մասով տվել շտկման ցուցումներ։

Տեսչական մարմնի կողմից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են հանրապետության ողջ տարածքում:

 
 
 

Comments


bottom of page