top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՔՏՀԱՏՄ-ն իրականացրել է վերահսկողական աշխատանքներ


ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, շաբաթ օրը ևս շարունակել են արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Վարչական շրջաններում իրականացված այսօրվա դիտարկման արդյունքերը ցույց են տալիս, որ խախտումների թվաքանակը նվազել է, բայց, այնուամենայնիվ, դեռևս վարորների, ուղևորների մոտ հայտնաբերվում են որոշակի խախտման դեպքեր: Իրականացված դիտարկումների ընթացքում, ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում արձանագրվել են գերբեռնված փոխադրում իրականացնելու դեպքեր: Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել է վարորդ՝ առանց դեմակի: Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Վարորդների և ուղևորների շրջանում միաժամանակ իրականացվել են իրազեկման աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ թերությունները տեղում շտկելու և ՀՀ Պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով։ Հանրապետության ամբողջ տարածքում Տեսչական մարմնի կողմից վաղ առավոտից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են ողջ օրվա ընթացքում:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page